260-265

261. Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր։

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որ նրան բռնի և ուտի։ Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց։ Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին։

262. Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադրության) սխալ կա․ ուղղի՛ր։

Բարձր ու երկարաձիգ ծառի տակ գորտն սկսեց կրկռալ։

Աղմուկի միջից մեզ էին հասնում հուսահատ օգնության կանչերը։

Հայտնվեցին միանգամային իրիկնային յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռչյուն։

Քարացած նայում էր մեզ՝ տերևների ու թփերի աղջամուղջային նաշխին, կարծես առաջին անգամ էր տեսնում։

Արահետը ուղիղ գծով գնում էր ոչ թե դեպի գյուղը, այլ շարունակ գալարվելով ծառերի տակով։

Սա դևերին հաղթած ու աղջկան հետ բերած հսկայի կոշիկն է։

Տեսանք վարորդին այն ավտոբուսին, որով եկել էինք։

263. Նախադասություններն ըստ օրինակների փոփոխի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ բացահայտող մասն ընդգծի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Արքայադստերը՝ ճարաճճի գեղեցկուհուն, մոտեցավ տղան։

Նինվեն՝ երկրի մայրաքաղաքին, զորքը պաշարում է ու սպասում նոր հրամանի։

Նազարից՝ ոչ ու փուչ մարդուց, կինը հարևաններին բողոքում է։

Սաքոն՝ Նազարի հետ կռվողը, այդ հարսանիքում էր։

Իր հայրենիք՝ Իտալիայի, թշվառ վիճակից զորավարի սիրտն արյունոտվում էր։

Կարոյով՝ իր թոռնիկով, ծերունին հաճախ էր հպարտանում։

264

Լեռների ստեվերների վիթխարի ծածկել էին դաշտերն ու հովիտները ։

Ազատության մասին պատկերացումները տարբեր փիլիսոփայական համակարգերում

Ազատություն գաղափարի զարգացման պատմության մեջ ստեղծագործական ազատության մասին պատկերացումը հետզհետե մի կողմ է մղում արգելքներից ազատ լինելու գաղափարը (հարկադրանք, պատճառականություն, ճակատագիր)։ Անտիկ փիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն) խոսքն առաջին հերթին ճակատագրից, այնուհետև՝ քաղաքական բռնապետությունից (Արիստոտել, Էպիկուր) և մարդկային գոյության չարիքից (Էպիկուր, ստոիկներ, նեոպլատոնիզմ) ազատ լինելու մասին է։ Միջնադարում ենթադրվում էր ազատություն մեղքերից ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող ազատությունների միջև։

Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։

Լուսավորության դարաշրջանում առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էր լիբերալիզմից ու բնական իրավունքի փիլիսոփայությունից (Ալտուզիուս, Հոբս, Գրոտիոս, Պուֆենդորֆ. 1689 թ. Անգլիայում՝ Օրինագիծ իրավունքների մասին) և զսպվում՝ ամենակարող բնական պատճառականության ու օրինաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող գիտական հայացքով։

Գերմանական կրոնի ու փիլիսոփայության մեջ, սկսած Մայստեր Էքհարթից, ներառյալ Լայբնիցը, Կանտը, Գյոթեն, Շիլլերը, ինչպես նաև գերմանական իդեալիզմը՝ Շոպենհաուերից Նիցշե, ազատության հարցը դիտարկվում է որպես մարդու բարոյաստեղծագործական բնույթի և զարգացման համապատասխանության պոստուլատ։

Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։

Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե որն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, այն Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»[5]։

Հայդեգերի էքզիստենցիալիզմի համաձայն՝ գոյության հիմնական վիճակը վախն է, վախ չգոյության հնարավորության հանդեպ, վախ, որն ազատում է մարդուն իրականության բոլոր պայմանականություններից, թույլ է տալով նրան հասնել ազատության որոշակի աստիճանի, որը հիմնված չէ որևէ բանի վրա, ընտրել ինքն իր պատասխանատվությունները իր վրա անխուսափելիորեն բարդելու համար, այսինքն՝ ընտրել ինքն իրեն որպես սեփական, արժեք ունեցող գոյություն։

Յասպերսի էքզիստենցիալիզմի համաձայն՝ մարդն ազատ է հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին և հասնել Համապարփակի տրանսցենդենցիային։